Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական ընտրանիների պատասխան խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին Ստամբուլում

08.09.2008, 18:02
Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական ընտրանիների պատասխան խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին Ստամբուլում
Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական ընտրանիների պատասխան խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խմբի՝ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական ֆուտբոլային ընտրանիների պատասխան խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին,  Ստամբուլի Ալի Սամի Յեն մարզադաշտում։

Օգոստոսի 20-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթանակ տարավ հակառակորդի նկատմամաբ։

Առաջիկա հանդիպումը երկու հավաքականների համար վերջին խաղը կլինի։ Սեպտեմբերի 6-ի հանդիպման ընթացքում Թուրքիայի ընտրանին հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ 2։0 հաշվով։

Այսպիսով, հավաքելով 16 միավոր, Թուրքիայի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Չեխիան, երրորդը՝ Ուկրաինան, Հայաստանը 10 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է  Լիխտենշտեյնի թիմը։ -0-