Երևանի մարտյան անկարգությունները հետաքննող հանձնաժողովում ընդգրկվեց անկախ պատգամավոր Սամվել Բալասանյանը

08.09.2008, 14:09

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանը երկուշաբթի ընդգրկվեց Երևանի մարտի 1-2-ի անկարգությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովում։

Ինչպես պարզաբանեց խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, Բալասանյանն ընդգրկվել է հանձնաժողովում որպես անկախ պատգամավոր։

Հանձնաժողովի կազմում ներկայումս ընդգրկված են նախագահ Սամվել Նիկոյանը և ՀՅԴ, «Օրինաց Երկիր» և «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» խորհրդարանական խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ։ -0-