Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս անդամակցությանը Դատավորների միջազգային միությունում. ՎԴ նախագահ

08.09.2008, 13:54
Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս անդամակցությանը Դատավորների միջազգային միությունում. ՎԴ նախագահ
Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս անդամակցությանը Դատավորների միջազգային միությունում. ՎԴ նախագահ

 ՀՀ Վճռաբեկ դատարանը  հատուկ նշանակություն է տալիս անդամակցությանը Դատավորների միջազգային միությունում (ԴՄՄ), երկուշաբթի Երևանում ԴՄՄ 51-րդ համագումարի բացմանն ասաց Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը։

Դատավորների միջազգային միությունը հիմնադրվել է 1953 թ.-ին՝ Զալցբուրգում (Ավստրիա)։ Այսօր ԴՄՄ-ն ներառում է 70 ազգային միություններ կամ ներկայացուցչական խմբեր աշխարհի հինգ մայրցամաքներից: 2005թ.-ին Հայաստանը դարձել է Դատավորների միջազգային միության 68-րդ անդամը։

«ԴՄՄ համագումարնեևի անցկացումը մենք դիտարկում ենք որպես հարմար հարթակ՝ ընդհանուր հարցերի քննարկման և արդարադատության նկատմամբ վստահությունը բարձրացնելուն ուղղված ընդհանուր ուղիներ գտնելու համար։ Այս նպատակն իրագործելու գլխավոր խնդիրը կոռուպցիան է, որը խախտում է հիմնական ժողովրդավարական սկզբունքը՝ քաղաքացիների հավասարությունը օրենքի և դատարանի առաջ»,- նշեց դատարանի նախագահը։

Ինչպես նկատեց Մանուկյանը, ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնց հիման վրա կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ են մշակվում։ ՎԴ նախագահը հայտնեց նաև, որ կոռուպցիայի պատճառները տարբեր երկրներում նույնն են՝ դրանց թվում նշելով նախորդ տարիների ժառանգությունը, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ոչ կատարյալ լինելը, որոնց «շնորհիվ» իշխանության երկու ճյուղերը ճնշում են գործում դատական համակարգի վրա։

Մանուկյանը հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներից մեկը կարող է դառնալ տնտեսական մեխանիզմը, որի շնորհիվ դատավորները կապահովվեն արժանի դրամական միջոցներով, որպեսզի չփնտրեն եկամտի այլ աղբյուրներ։

«Սակայն Հայաստանում դատական համակարգի ֆինանսավորմանն ուղղվում է բյուջետային ծախսերի միայն 0,51 տոկոսը, մինչդեռ Ֆրանսիայում այդ ցուցանիշը կազմում է 1,69 տոկոս, Ֆինլանդիայում՝ 1,07 տոկոս, Սլովակիայոււմ՝ 1,05 տոկոս»,- նշեց նա։

Միաժամանակ ՎԴ նախագահն ընդգծեց, որ անգամ ամենամեծ դրամական միջոցները չեն կարող փոխարինել տարրական դատական էթիկան։ -0-