Սեպտեմբերի 10-ին կենսաբազմազանության մասին գիտական համաժողով կանցկացվի Հայաստանում

05.09.2008, 18:55
Սեպտեմբերի 10-ին կենսաբազմազանության մասին գիտական համաժողով կանցկացվի Հայաստանում
Սեպտեմբերի 10-ին կենսաբազմազանության մասին գիտական համաժողով կանցկացվի Հայաստանում

«Հայաստանի կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» թեմայով գիտական համաժողովը Երևանում կկայանա սույն տարվա սեպտեմբերի 10-ին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Ի նշանավորում հանրապետության երեք խոշոր արգելոցների ու պարկերի՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Շիկահող» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հիմնադրման 50-ամյա հոբելյանին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերին անցկացվելու են  հոբելյանական մի շարք միջոցառումներ:

Կոնֆերանսի ավարտին տեղի կունանա այցելություն «Դիլիջան» ազգային պարկ` տեղում ծանոթանալու ազգային պարկի գործունեությանը, նրա բուսական ու կենդանական աշխարհին:

Միջոցառումներին կմասնակցեն նաև Վրաստանի, Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարությունների ղեկավարները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գերմանական վերակառուցման բանկի և միջազգային այլ կառուցների ներկայացուցիչներ: Միջոցառումների շրջանակում տեղի կունենա այցելություն Խոսրովի արգելոց, ուր կկայանա արգելոցի «Այցելուների կենտրոնի» բացումը:

Խոսրովի անտառը գտնվում է Հայաստանի հարավում, ստեղծված է 29,2 հազար հա մակերեսի վրա բարձրլեռնային եզակի լանդշաֆտները (1600-2315 մ)՝ լեռնային անտառները, նոսր անտառները և ենթաալպիական մարգագետինները, պահպանելու համար։ Արգելոցի տարածքում աճում է բույսերի 1500 տեսակ, ապրում են 40 տեսակ կաթնասուններ, 130 տեսակ թռչուն, 32 տեսակ սողուն, 5 տեսակ երկկենցաղ։ Հազվագյուտ տեսակներից են հայկական մուֆլոնն ու բեզոարյան այծը։

Շիկահողի արգելոցը զբաղեցնում է 10 հազար հա մակերես։ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված են արգելոցի բուսականության 18 տեսակներ, իսկ եզակի վայրի կենդանիներից այստեղ հանդիպում են կովկասյան ընձառյուծ, արջ, վայրի այծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ և հնդկական խոզուկ։  

Դիլիջանի ազգային պարկը գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, Երևանից 110 կմ հեռավորության վրա։ Այդ շրջանը հայտնի է խիտ անտառներով, հանքային աղբյուրներով և հինավուրց մենաստաններով։ Արգելոցի մակերեսը 33,7 հազար հա է։ --0--