Երևանի մարտյան անկարգությունների գործով կալանավորված անձը մեղադրում է ընդդիմադիր պատգամավորին՝ հոգեբանական ճնշման մեջ. դատախազություն
Երևանի մարտյան անկարգությունների գործով կալանավորված Ֆելիքս Գևորգյանը ներկայացրել է դիմում, որտեղ խոսվում է հոգեբանական ճնշման մասին, որին նա ենթարկվել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կողմից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։
Ֆելիքս Գևորգյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ և գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Իր դիմումի մեջ կալանավորվածը պնդում է, որ պատգամավորը իր հետ հանդիպման ժամանակ ակնկարկել է այս գործով մեղադրանքների սարքված լինելու մասին։ Գևորգյանը խնդրել է չներքաշել իրեն քաղաքականության մեջ։
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվածի դիմումը ներկայացրել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին։
Մարտյան անկարգությունների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008 թ.-ի հունիսի 16-ին։-0-