Թուրքիան չպետք է լինի Հարավային Կովկասում կայունության հարթության ստեղծման նախաձեռնողը. ՀՅԴ

04.09.2008, 18:39
Թուրքիան չպետք է լինի Հարավային Կովկասում կայունության հարթության ստեղծման նախաձեռնողը. ՀՅԴ
Թուրքիան չպետք է լինի Հարավային Կովկասում կայունության հարթության ստեղծման նախաձեռնողը. ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հարթության ստեղծումն անհրաժեշտ է, բայց դա Թուրքիան չէ, որ պետք է նախաձեռնի, կարծում է Հայ Հեղափոխական Դաշնակցության քաղաքական հարցերով Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին Կովկասում կայունության ու անվտանգության հարթության ստեղծման նախաձեռնությամբ է հանդես եկել, որը պետք է ստեղծվի աշխարհագրական սկզբունքով՝ հիմնվելով ԵԱՀԿ սկզբունքների վրա։ Էրդողանի հայտարարության մեջ հարթության ստեղծման սկզբունքներում նշված են Կովկասում խաղաղության և անվտանգության լիակատար վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու էներգետիկ անվտանգության ապահովումը։  

«Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիայի ազդեցությունն օգնեց Վրաստանին և Ադրբեջանին բաժանարար գծեր անցկացնել Հարավային Կովկասում»,- հինգշաբթի Մանոյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Բացի այդ, նրա խոսքերով Թուրքիայում մինչ այժմ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ պաշտոնական Անկարան ղարաբաղյան հարցում մինչ այժմ սատարում է Ադրբեջանին։

Մանոյանի կարծիքով այդ ամենի պատճառով Թուրքիան իրավունք չունի կայունության ու անվտանգության հարթության ստեղծման նախաձեռնող լինել Հարավային Կովկասում։  

Մանոյանը կարծում է, որ նման հարթության ստեղծման հիմնական գործոնները պետք է իրենք՝ տարածաշրջանային կազմավորման մասնակիցները լինեն, միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։  

Նա կարծում է, որ տվյալ կառույցի կազմավորման մեջ իրենց ներդրումը պետք է ունենան երեք հիմնական հարևան պետություններ՝ Ռուսաստանը, Թուրքիան և անպայման Իրանը, որը բացակայում է Էրդողանի առաջարկած նախագծում։ 

Միևնույն ժամանակ Մանոյանը կարծում է, որ մյուս համաշխարհային խաղացողները, այդ թվում ԱՄՆ-ն, կարող են մասնակցել այդ կառույցի ձևավորմանը՝ առանց սեփական շահերի իրականացման նպատակով ազդեցություն գործելու։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։--0-