ՀՀ նախկին նախագահ Քոչարյանը որպես սեփականություն բնակարան է ստացել Երևանում
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես սեփականություն բնակարան է հատկացրել։
«Կառավարության որոշմամբ առաջարկվում է Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին` որպես բնակարան»,- հարցը ներկայացնելիս նշեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը Ռոբերտ Քոչարյանին անհատույց 374,1 խորանարդ մետր տարածք է տրամադրել Երևանի կենտրոնում գրասենյակի համար՝ այն պահելու համար տրամադրելով ավելի քան 4 մլն դրամ (շուրջ 13,2 հազար դոլար)։
Նրան նաև նշանակված է հատուկ ցմահ կենսաթոշակ երկրի նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով։ Ներկայում երկրի ղեկավարի աշխատավարձը 400 հազար դրամ է կազմում (շուրջ 1,3 հազար դոլար)։
Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ անընդմեջ 1998-2008 թթ-ը։ Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում երկրի նոր ղեկավար ընտրվեց Սերժ Սարգսյանը։ --0--