Հայաստանի հարավում բեռնատար ավտոմեքենա է շրջվել, վարորդը մահացել է

04.09.2008, 13:49
Հայաստանի հարավում բեռնատար ավտոմեքենա է շրջվել, վարորդը մահացել է

Հայաստանի հարավում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մեկ մարդ է մահացել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Փրկարար ծառայությունից։

Միջադեպը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտ։ Չպարզված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան շրջվել է, և վթարի հետևանքով սկսվել է գազի արտահոսք:

«Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական ջոկատը շրջված բեռնատարից դուրս է բերել մահացած վարորդին և հանձնել իրավապահ մարմիններին: Գազի արտահոսքը կասեցվել է»,- նշեցին Փրկարար ծառայությունից: -0-