Վրաստանը կորցրեց Կովկասում ժողովրդավարության լուսատուի վարկանիշը. քաղաքագետ
03.09.2008,
19:56
Վրաստանը կորցրեց Կովկասում ժողովրդավարության լուսատուի վարկանիշը. քաղաքագետ
Վրաստանը Հարավային Օսեթիայի հետ հակամարտության արդյունքում կորցրեց ժողովրդավարության լուսատուի վարկանիշը, կարծում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Վրաստանի այդ կերպարը սպանվեց և անկախ այն բանից Միխայիլ Սահակաշվիլին կմնա Վրաստանի նախագահի պաշտոնում, իրավիճակը կկայունանա արդյոք, թե ոչ, այդ կերպարը չի վերականգնվի»,- ասաց նա չորեքշաբթի «Հայաստանը և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» կլոր սեղանի ժամանակ։
Նրա կարծիքով, հակամարտության արդյունքում Հարավային Կովկասում մի տարածաշրջան գոյացավ՝ ի դեմս կտրուկ թուլացող Վրաստանի, որը «բանակի և պետական մարմինների կոլապս է ապրում»։ --0--