Վրաց-հարավօսական հակամարտության գոտում ռազմական գործողությունները հանգեցրին Հարավային Օսեթիայում և Աբխազիայում նոր քաղաքական սուբյեկտների առաջացմանը. հայ քաղաքագետ

03.09.2008, 18:57
Վրաց-հարավօսական հակամարտության գոտում ռազմական գործողությունները հանգեցրին Հարավային Օսեթիայում և Աբխազիայում նոր քաղաքական սուբյեկտների առաջացմանը. հայ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաց-հարավօսական հակամարտության գոտում ռազմական գործողությունները հանգեցրին Հարավային Օսեթիայում և Աբխազիայում նոր քաղաքական սուբյեկտների առաջացմանը, կարծում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հարավային Օսեթիան նման չէր Ղարաբաղին ու Աբխազիային նրանով, որ Օսեթիայում 90-ականների սկզբին չիրագործվեցին էթնիկ զտումներ։ Օսեթիայի բնակչությունը շերտընդմեջ է տեղաբաշխված՝ օսական և վրացական գյուղերը հաջորդում են միմյանց, ինչի հաշվին հանրապետությունը նման չէ Աբխազիային ու ԼՂՀ-ին»,- ասաց նա չորեքշաբթի «Հայաստանը և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» կլոր սեղանի ժամանակ։

Միաժամանակ Իսկանդարյանը նկատեց, որ էթնիկ վրացիները 90-ականների սկզբի հակամարտությունից հետո էլ շարունակում էին բնակվել Հարավային Օսեթիայում, սակայն հակամարտության վերջին սրումից հետո նրանք այլևս այնտեղ չեն ապրում։

«Իրականում, Հարավային Օսեթիայում օսերի կողմից կառավարվող միասնական տարածք չկար, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որը վերահսկվում է հայերի կողմից»,- ընդգծեց քաղաքագետը։

Ինստիտուտի տնօրենն ավելացրեց, որ դե-յուրե իրավիճակը Հարավային Օսեթիայում նման է ԼՂՀ և Աբխազիայի իրավիճակներին, բայց դե-ֆակտո էապես տարբերվում է։

Մեկնաբանելով վրաց-հարավօսական հակամարտության լուսաբանումը Հայաստանում՝ Իսկանդարյանը նշեց, որ Հարավային Օսեթիայում հինգօրյա պատերազմի վերաբերյալ տեղեկատվության դժվարամատչելիությունն ու խառը շեշտադրումները։   

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանում ավելի լուրջ բաներին ավելի քիչ ուշադրություն է հատկացվել, և ընդհակառակ, աննշան փաստերը շատ են լուսաբանվել։  --0--