Ընտրվել են ՀՀ ԳԱԱ գրականության և արվեստի ինստիտուտների տնօրենները

03.09.2008, 18:22
Ընտրվել են ՀՀ ԳԱԱ գրականության և արվեստի ինստիտուտների տնօրենները

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում ընտրեց ՀՀ ԳԱԱ գրականության և արվեստի ինտիտուտների տնօրեններին, հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ակադեմիայի մամուլի ծառայությունից։

Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար ներկայացված երկու թեկնածուներից միաձայն ընտրվեց  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը:

Նույն նիստում միաձայն ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն վերընտրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն ունի 66 աշխատակից, այդ թվում՝  2 ակադեմիկոս, գիտության 14 դոկտոր և 29 թեկնածու: 2007թ. ընթացքում ինստիտուտը հրատարակել է 10 գիրք և 39 հոդված:

Արվեստի ինստիտուտում աշխատում է  65 աշխատակից, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ 2 թղթակից անդամ, գիտության 11 դոկտոր և 21 թեկնածու: -0-