ԱՄՆ-ն փորձում է ազդեցություն գործել Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի վրա. Պատրուշև
03.09.2008,
16:50
ԱՄՆ-ն փորձում է ազդեցություն գործել Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի վրա. Պատրուշև
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կարծում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի այցերը Վրաստան, Ադրբեջան և Ուկրաինա այդ երկրների վրա ազդեցություն գործելու նպատակ ունեն։
«Մենք գիտենք այն մասին, որ Չեյնին այցելում է Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա և հավանաբար կփորձի այս իրավիճակում նրանց մեջ վստահություն ներշնչել և նորից կգործի այնպես, որ ԱՄՆ-ն լիակատար ազդեցություն ունենա նրանց վրա»,- ասաց Պատրուշևը։ --0--