Ուշադրություն ԶԼՄ-ներին. UNICEF և HSBC ներկայացուցիչների «Օգնենք երեխաներին ապրել ընտանիքում» թեմայով մամուլի ասուլիսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում
03.09.2008,
15:43
Ուշադրություն ԶԼՄ-ներին. UNICEF և HSBC ներկայացուցիչների «Օգնենք երեխաներին ապրել ընտանիքում» թեմայով մամուլի ասուլիսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի, սեպտեմբերի 4-ին, 11։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Յեթի, HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի Կամքի Դեսպան Ալլա Լևոնյանի մամուլի ասուլիսը։
Ասուլիսի թեման է՝ «Աջակցություն անապահով ընտանիքներին» արշավը և «Օգնենք երեխաներին ապրել ընտանիքում» սոցիալական հոլովակի առաջին ցուցադրությունը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։ Մենեջեր՝ Հասմիկ Սահակյան, բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0-