Հայաստանը պետք է ջանա Իրանին «Կովկասյան դաշինքի» կազմում ընդգրկել. քաղաքական գործիչ

02.09.2008, 18:51
Հայաստանը պետք է ջանա Իրանին «Կովկասյան դաշինքի» կազմում ընդգրկել. քաղաքական գործիչ
Հայաստանը պետք է ջանա Իրանին «Կովկասյան դաշինքի» կազմում ընդգրկել. քաղաքական գործիչ

Հայաստանը պետք է պնդի, որպեսզի Իրանն ընդգրկվի «Կովկասյան դաշինքի» կազմում, որի ստեղծումը ծրագրվում է Հարավային Կովկասում, կարծում է «Ժառանգություն» ԱԺ ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«Մենք պետք է հասկանանք, որ նման հարթություն ստեղծելու Թուրքիայի առաջարկը ծայրաաստիճան կշռադատված է և կազմված 3+2 ձևաչափում։ Հայաստանը պետք է պնդի, որպեսզի Իրանն ընդգրկվի դաշինքում, ինչը մեզ հնարավորություն կտա ևս մեկ կողմնակից ունենալ կազմակերպությունում քվեարկելու ժամանակ»,- ասաց Սաֆարյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 11-ին «Կովկասյան դաշինք» ստեղծելու նախաձեռնություն է առաջ քաշել՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և նախատեսող ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։  

Ծրագրվում է, որ Հայաստանին նախաձեռնության մեջ ներգրավելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որոնք կսահմանեն Հայաստանի հետ երկխոսության ձևաչափը։

Ինչպես կարծում է խմբակցության քարտուղարը, Դաշինքի մեջ ընդգրկվելուց կշահի նաև Իրանը, քանի որ շատ միջազգային կազմակերպություններ փորձում են երկիրն ընդգրկել տարածաշրջանային նախաձեռնությունների և կազմակերպությունների կազմում։

Սաֆարյանի խոսքերով, Հայաստանը կազմակերպությունում ընդգրկվելու հետ կապված խնդիր չունի, սակայն պետությունը պետք է հաշվարկի իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները, որոնց կարող է հանգեցնել նման քայլը։ --0--