ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները ժամանել են Երևան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները երեքշաբթի ժամանել են Երևան ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի՝ սեպտեմբերի 3-ին նախատեսված նիստին մասնակցելու։
Ինչպես Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը (Ռուսաստան), Անվտանգության խորհրդի պետքարտուղար Յուրի Ժադոբինը (Բելառուսի Հանրապետություն), Անվտանգության խորհրդի քարտուղար Իսմայիլ Իսակովը (Ղրղզստան), Անվտանգության խորհրդի քարտուղար Ամերկուլ Ազիմովը (Տաջիկստան), Ուզբեկստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Շուկուրուլո Մուխամադկլովը, նախագահի օգնական, Անվտանգության խորհրդի քարտուղար Կաիրբեկ Սուլեյմանովը (Ղազախստան)։
ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը կանցկացվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախաշեմին, որը կկայանա Մոսկվայում սեպտեմբերի 5-ին։ --0--