Հայաստանի հավաքականը Թուրքիայի հետ ֆուտբոլիային խաղում հաղթանակ է ակնկալում. ՀՖՖ նախագահ

02.09.2008, 14:59
Հայաստանի հավաքականը Թուրքիայի հետ ֆուտբոլիային խաղում հաղթանակ է  ակնկալում. ՀՖՖ նախագահ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թուրքիայի թիմի հետ խաղում հաղթանակի ակնկալիք ունի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

2010 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստան-Թուրքիայի ֆուտբոլի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

«Նախօրեին ես հանդիպել եմ մեր հավաքականի ֆուտբոլիստների հետ և նրանց առջև խնդիր եմ դրել՝ հաղթել։ Ես վեց տարի է ՀՖՖ-ի նախագահ եմ և երբեք չեմ համաձայնել պայմանավորված ոչ-ոքիների», - հայտարարեց Հայրապետյանը՝ բացառելով նման հնարավորությունը՝ քաղաքական նկատառումներից ելնելով։

ՀՖՖ նախագահը ֆուտբոլային հանդիպումը չքաղաքականացնելու և երկրպագուներին զսպվածության կոչ արեց։

Նրա խոսքերով, հայ ֆուտբոլիստները «ևս մարտական են տրամադրված»։ Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ գոլերի հեղինակներին դրամական պարգև է սպասում՝ միաժամանակ չճշտելով գումարի չափը։

«Մեր ֆուտբոլիստները ճամբար են եկել մարզական լավ վիճակում և երեկ արդեն թեթև մարզումներ են անցկացրել», - ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն իրեն տեղեկացրել է, որ ֆուտբոլիստները վնասվածքներ չունեն, և նրանց ֆիզիկական վիճակը բավարար է։

Նա նշեց, որ ակնկալում է հայ ֆուտբոլիստներից, որ նրանք կնվաճեն 2010 թ.-ին ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունքը։-0-