Բորդյուժան անհրաժեշտ է համարում ԱՊՀ շրջանակներում արժեքների վերարժևորումը

02.09.2008, 14:43
Բորդյուժան անհրաժեշտ է համարում ԱՊՀ շրջանակներում արժեքների վերարժևորումը
Բորդյուժան անհրաժեշտ է համարում ԱՊՀ շրջանակներում արժեքների վերարժևորումը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան  անհրաժեշտ է համարում ԱՊՀ շրջանակներում արժեքների վերարժևորումը։

«Ես խորապես համոզված եմ, որ ԱՊՀ շրջանակներում, ըստ երևույթին, արժեքների վերարժևորման անհրաժեշտություն կա։ Եթե, օրինակ, հաստատվում է տեղակատվությունն այն մասին, թե Ուկրաինայի ՀՕՊ հաշվարկները մասնակցել են ռազմական գործողություններին Վրաստանի կողմից և կրակ են բացել ռուսական ինքնաթիռների վրա, ապա կարող եմ հիշեցնել, որ Ուկրաինան մինչ օրս ընդգրկված է ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգում»,- ասաց Բորդյուժան երեքշաբթի  Երևանում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ ուկրաինական ՀՕՊ հաշվարկները պատրաստվել են այդ թվում նաև ռուսական հրաձգարաններում և գործնական հրաձգություններ են անցկացրել  ռուսական կողմից տրամադրված օդային թիրախների վրա։

«Ինչի՞ համար էր դա արվում։ Որպեսզի հետո կրակ արձակեին ռուսակա՞ն ինքնաթիռների վրա։ Նույնիսկ այդ փաստը, իմ կարծիքով, ԱՊՀ-ում տեղի ունեցածի  վերաիմաստավորում և, ընդհանրապես, ամեն ինչի վերարժևորում է պահանջում», - նշեց Բորդյուժան։

ՀԱՊԿ գլախվոր քարտուղարը հայտարարեց, որ խորապես համոզված է, որ  կազմակերպությունը պահանջված է և պետք է գոյություն ունենա, քանի որ չկա այլ հարթակ՝ Համագործակցության շրջանակներում լուրջ խնդիրների քննարկման համար։

«Բայց, ըստ երևույթին, իմաստ ունի վերանայել համագործակցության որոշ տարրեր, հատկապես հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և պաշտպանության նախարարությունների ուղղությամբ»,- ասաց Բորդյուժան։ -0-