ՀԱՊԿ երկրները կազմակերպության գործունեության ակտիվացման կողմ են արտահայտվում. Բորդյուժա

02.09.2008, 13:56
ՀԱՊԿ երկրները կազմակերպության գործունեության ակտիվացման կողմ են արտահայտվում. Բորդյուժա
ՀԱՊԿ երկրները կազմակերպության գործունեության ակտիվացման կողմ են արտահայտվում. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները գիտակցում են Կազմակերպության գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։

«Օգոստոսի 8-ից հետո (Հարավային Օսեթիայում ռազմական գործողությունների սկիզբ) ՀԱՊԿ օրակարգում ոչինիչ չի փոխվել, պարզապես մենք մեր նիստերի օրակարգում ավելացրել ենք Հարավային Օսեթիայի իրավիճակի հետ կապված հարցեր, սակայն դա հանգեցնում է ՀԱՊԿ գործունեության ակտիվացման հետ կապված հարցերի քննարկումների», - երեշքաբթի լրագրողներին Երևանում ասաց Բորդյուժան։

Նրա խոսքերով, կազմակերպության մեջ մտնող շատ պետությունների համար «այժմ հասկանալի է, որ միայն հավաքական միջոցները թույլ կտան պաշտպանել սեփական ինքնավարությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ավելացրեց, որ այս մասին խոսել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի նախագահները։

«Պետությունների ղեկավարները խոսում են մի բանի մասին. իրավիճակը թելադրում է կազմակերպության գործունեության ակտիվացման հետ կապված հարցերի քննարկման անհրաժեշտությունը՝ ռազմական համագործակցության գործնական, առավել լուրջ համալրմամբ, փոխգործակցության այլ միջոցների անցմամբ», - ասաց Բորդյուժան։

«Հակամարտության մասին խոսքը կվերափոխվի հավաքական անվտանգության ողջ համակարգի ակտիվացման հարցի քննարկման ՀԱՊԿ շրջանակներում», - ավելացրեց նա։

ՀԱՊԿ-ն ստեղծվել է նախկին խորհրդային հանրապետոթւյունների կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին։ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—