Հայաստանի ԱՄՆ դեսպանատանը բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել
02.09.2008,
12:49
Հայաստանի ԱՄՆ դեսպանատանը բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
«Հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է նախօրեին կեսօրին, սակայն երկու մարտական հաշվարկների՝ դեպքի վայր ժամանման պահին հրդեհը մարվել էր տեղի ուժերով», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ծառայությունից։
Դեպքի վայրում պարզվել է, որ բռնկումը տեղի է ունեցել 20 կիլոգրամանոց բալոնից գազի արտահոսքի պատճառով։ Հրդեհի հետևանքով 1984 թ. ծնված Ռ. Ավետիսյանը ստացել է ստորին վերջույթների 2-րդ, 3-րդ աստիճանների այրվածքներ և տեղափոխվել Երևանի այրվածքների կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է։-0-

