Երիտասարդը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա բենզին են լցրել և այրել. Ոստիկանություն

01.09.2008, 18:55
Երիտասարդը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա բենզին են լցրել և այրել. Ոստիկանություն

Երևանի 26-ամյա բնակիչ Վահրամ Ստեփանյանը այն բանից հետո, երբ 24-ամյա Անի Ս.-ն նրա վրա բենզին է լցրել և այրել, մոտ մեկ շաբաթ անց մահացել է, տեղեկանում ենք ոստիկանության օպերատիվ ամփոփագրից։

Ոստիկանության աղբյուրների համաձայն, տուժողը Անի Ս.-ի նախկին փեսացուն է եղել։

Օգոստոսի 23-ի երեկոյան Ստեփանյանին մարմնի 90 տոկոս այրվածքներով տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոն:

Դեպքի ականատեսի խոսքերով, Արաբկիր համայնքի բարձրահարկ շենքերից մեկի աստիճանահարթակում Անի Ս.-ն դիտավորությամբ բենզին է լցրել Վ. Ստեփանյանի վրա և հրկիզել նրան:

Միջադեպի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը, որի աշխատակիցները ուշ երեկոյան Անի Ս.-ին հայտնաբերել են Երևանի կենտրոնի սրճարաններից մեկի մոտակայքում և բերման ենթարկել բաժին։  

Օգոստոսի 31-ի առավոտյան Վ. Ստեփանյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:-0-