Հայաստանում Մեռելոց հիշատակի օրը՝ սեպտեմբերի 15-ը, ոչ աշխատանքային է հայտարարված

28.08.2008, 14:17
Հայաստանում Մեռելոց հիշատակի օրը՝ սեպտեմբերի 15-ը, ոչ աշխատանքային է հայտարարված
Հայաստանում Մեռելոց հիշատակի օրը՝ սեպտեմբերի 15-ը, ոչ աշխատանքային է հայտարարված

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր՝ սեպտեմբերի 13-ին նշվող Խաչվերաց տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օրվա կապակցությամբ։

««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարությունը որոշմամբ սեպտեմբերի 15-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է սեպտեմբերի 13-ը` շաբաթ օր», - հինգշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։                     

Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի մահվան տոն, Խաչվերաց տոներից յուրաքանչյուրին։

Մեռելոց հիշատակի օրը ՀՀ կառավարության որոշմամբ առաջին անգամ Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել 2008 թ.-ի հունիսի 26-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով։

Ենթադրվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր օրը ոչ աշխատանքային է լինելու։

Հաշվի առնելով, որ այս տոները շարժական են, կառավարությունը տարին հինգ անգամ առանձին որոշումներ կընդունի։ --0—