Երևանում 53-ամյա տղամարդը մահացել է ՃՏՊ-ի հետևանքով
27.08.2008,
17:48
Երևանում 53-ամյա տղամարդը մահացել է ՃՏՊ-ի հետևանքով
Երևանում 53-ամյա հետիոտնը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, ասված է ոստիկանության օպերատիվ տեղեկագրում։
«Օգոստոսի 27-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Արա Գրիգորյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ: -0-