ՀՀ ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է Եվրահանձնաժողովի հետ համագործակցության ծրագրերը

27.08.2008, 14:54
ՀՀ ԱԳՆ Սփյուռքի պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է Եվրահանձնաժողովի հետ համագործակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ ԱԳՆ-ում Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը մի շարք ծրագրեր ներկայացրեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին (Raul de Luzenberger)։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղարությունից, հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը կարևորեց «ԵՄ- Նոր հարևաններ»  ծրագրի իրականացումը և բոլոր այն կառույցների դերը, որոնք գործում են գործընկերության համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Նա առաջարկեց Լյուցենբերգերին մի շարք ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ծրագրերը վերաբերում են ԵԽ «TWINNING» ծրագրի մեջ ընդգրկվելուն, կադրերի վերապատրաստմանը, եվրոպական մասնագետների կողմից փորձագիտական ուսումնասիրություններին, Սփյուռքի նախարարության կողմից մշակված իրավական ակտերի փորձաքննությանը, ինչպես նաև Եվրոպայում գտնվող հայ համայնքների գործունեությանը աջակցությանը` լեզվի, մշակույթի, կրթության պահպանման ոլորտում:

Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց տիկին Հակոբյանին հետաքրքիր նախաձեռնությունների և ծրագրերի առթիվ, ինչպես նաև իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու այն ծրագրերի իրականացմանը։Դրանք, դեսպանի կարծիքով, համահունչ են Եվրահանձնաժողովի առաջնահերթություններին: -0-