Պատանի հայ ձյուդոյիստները տարբեր աստիճանի մեդալներ են նվաճել Թուրքիայում անցկացված միջազգային մրցաշարում

26.08.2008, 13:53

1989-1991 թթ. ծնված հայ պատանի մարզիկները տարբեր աստիճանի մեդալներ են նվաճել օգոստոսի 23-24-ը Թուրքիայում անցկացված միջազգային մրցաշարի ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։

Գրիգոր Իվանյանը 55 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին տեղը, ևս երեք մարզիկ՝ Տիգրան Վարոսյանը (60 կգ), Հովհաննես Դերմիշչյանը (66 կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ) նվաճել են արծաթե մեդալներ։

Ֆեդերացիայից նաև տեղեկացրեցին, որ մրցաշարին մասնակցելուց հետո հայ ձյուդոյիստները կսկսեն նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի սեպտեմբերի 12-14-ը, Վարշավայում։-0-