Հայկական դպրոցների տնօրենները 2009 թ.-ին ատեստավորում կանցնեն. քաղաքապետարան
25.08.2008,
16:20
Հայկական դպրոցների տնօրենները 2009 թ.-ին ատեստավորում կանցնեն. քաղաքապետարան
Աշխատանքը շարունակելու համար հայկական միջնակարգ դպրոցների տնօրենները պետք է 2009 թ.-ին ատեստավորման դասընթաց անցնեն, հայտնեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
«Ատեստավորման արդյունքից կախված կլինի իրենց հետագա գործունեության շարունակությունը»,- երկուշաբթի Արեյանն ասաց լրագրողներին։
Ընդ որում, նա նշեց, որ միջնակարգ դպրոցների տնօրենների և ուսուցիչների ատեստավորման խնդիրը վաղուց է հասունացել և այժմ, վերջապես, լուծում կստանա։
Այսպիսով, ընթացիկ տարվա սեպտեմբերին կառավարությունն ատեստավորման կարգը կընդունի, իսկ հետո արդեն կհաստատվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։
«Սա անհրաժեշտ քայլ է, որպեսզի մեր կրթական համակարգը համապատասխանի ժամանակակից պահանջներին ու բարեփոխումներին»,- եզրափակեց Արեյանը։ --0--