Հարավային Կովկասում տիրող իրավիճակը քննարկել են ՀՀ նախկին նախագահն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը

25.08.2008, 14:27
Հարավային Կովկասում տիրող իրավիճակը քննարկել են ՀՀ նախկին նախագահն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը

Արմատական ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ)։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարծիք են փոխանակել Վրաստանում տիրող իրավիճակի, Հայաստանի վրա դրա ազդեցությանն առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են հակամարտությունների կարգավորման ուղիները։ Մամուլի հաղորդագրության համաձայն, քննարկվել է նաև Հայաստանում տիրող ներքին իրավիճակը, ինչպես նաև կալանքի տակ գտնվող ընդդիմության կողմնակիցների և դատական գործընթացներին առնչվող խնդիրները։

Հանդիպմանը մասնակցել է Եվրահանձնաժողովի պատվիրակության հարցերի ժամանակավոր հավատարմատար, քաղաքական խորհրդական Անդրեյ Դիդենկոն։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով։-0-