Երևանի քաղաքապետարանը Դաշնակցությանն արգելել է հանրահավաք ու տոնական համերգ անցկացնել Ազատության հրապարակում

25.08.2008, 14:06
Երևանի քաղաքապետարանը Դաշնակցությանն արգելել է հանրահավաք ու տոնական համերգ անցկացնել Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանը Դաշնակցությանն արգելել է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում և Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք և տոնական համերգ անցկացնել։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը օգոստոսի 20-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ «Իրազեկումը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Թաթուլ Հարությունյանի ներկայությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Քննարկման արդյունքում ընդունված որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից արգելվել է սեպտեմբերի 2-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաքի, այնուհետև տոնական համերգի անցկացումը: Քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը կազմակերպիչների ներկայացուցչին է տրամադրվել քննարկումից անմիջապես հետո:-0-