Հայ բռնցքամարտիկ Ջավախյանը չկարողացավ դուրս գալ Օլիմպիադայի եզրափակիչ և արժանացավ բրոնզե մեդալի
22.08.2008,
17:58
Հայ բռնցքամարտիկ Ջավախյանը չկարողացավ դուրս գալ Օլիմպիադայի եզրափակիչ և արժանացավ բրոնզե մեդալի

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 60 կգ քաշային կարգի հայ բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը Պեկինում անցկացվող ամառային Օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացավ։
Ուրբաթ տեղի ունեցած կիսաեզրափակչում հայ մարզիկը 10։5 հաշվով պարտություն կրեց իր մրցակից ռուս Ալեքսեյ Տիշչենկոյի նկատմամբ։
Այսպիսով, Ջավախյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի գանձարանը համալրեց ևս մեկ, 6-րդ «բրոնզե» մեդալով։
Պեկինում հայ մարզիկներն արդեն նվաճել են հինգ բրոնզե մեդալ։ Օլիմպիադայի մրցանակակիրներն են ծանրամարտիկներ Տիգրան Մարտիրոսյանը (մինչև 85 կգ քաշային կարգ), Գևորգ Դավթյանը (մինչև 77 կգ), Տիգրան Մարտիրոսյան-կրտսերը (մինչև 69 կգ), ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Ռոման Ամոյանը (մինչև 55 կգ) և Յուրի Պատրիկեևը (մինչև 120 կգ)։--0-