Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

22.08.2008, 17:45
Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 24-31-ը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պաշտոնական այցով կժամանի Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Գլխավոր քարտուղար Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, այցի ընթացքում Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստանի նշանավոր պատմական սրբավայրեր և թեմեր, Ծիծեռնակաբերդ, կհյուրընկալվի Գևորգյան Հոգևոր ճեմարանում և Վազգենյան Հոգևոր դպրանոցում, հանդիպումներ կունենա Հայաստանում գործող էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:   

Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։-0-