ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Մադրիդի ավիավթարի կապակցությամբ

22.08.2008, 16:56
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Մադրիդի ավիավթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- ասվում է ուղերձում, որի տեքստը ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։  

Չորեքշաբթի կեսօրին Իսպանիայի մայրաքաղաքի օդանավակայում Spanair ավիաընկերության Լաս-Պալմաս (Կանարյան կղզիներ) ուղևորվող JK-5022 չվերթի MD-82 ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Անհայտ պատճառներով թռիչքի պահին այրվել է շարժիչներից մեկը, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել ու հրդեհ բռնկվել։

Զոհվել է 153 մարդ, 19 տուժածի հիվանդանոց են տեղափոխել։ Դեպքի վայրում որոնում են ևս երկու մարդու դի։ Սա վերջին 25 տարում Իսպանիայում տեղի ունեցած ամենախոշոր ավիավթարն է։ --0--