Հանգստավայր Ջերմուկը շուտով համաշխարհային ճանաչում կունենա. մարզպետ
Ջերմուկ քաղաքը, որը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, մեկ-երկու տարի հետո հայտնի հանգստյան կենտրոն կդառնա, կարծում է Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը։
«Վայոց Ձորի վարչախումբը մեծ ուշադրություն է հատկացնում էկո և ագրո զբոսաշրջության զարգացմանը, ծրագրվում է ագրոզբոսաշրջիկներին ծանոթացնել գինեգործության, հայկական լավաշի թխման գործընթացի հետ»,- ուրբաթ մամուլի ասուլիսին ասաց նա։
Մաթևոսյանի խոսքերով, հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, հանգստավայրն աշխատում է նաև ձմռանը։ «Չնայած դեռ շահագործման չի հանձնվել ճոպանուղու երկրորդ գիծը, սակայն հիմա արդեն Ջերմուկի հանգստյան տներում ոչ մի ազատ տեղ չկա»,- ընդգծեց մարզպետը։
Ջերմուկն առողջարանային և կլիմայական բարձրլեռնային հանգստավայր է, ճանաչված է իր հայտնի «Ջերմուկ» հանքային ջրով և գեղատեսիլ ջրվեժով։
Ինչպես տեղեկացրեց մարզի ղեկավարը, ներկայում Վայոց Ձորի քաղաքներից մեկում՝ Վայքում, կառուցվում է զբոսաշրջության մարզային կենտրոն, իրականացվում է բազմաթիվ եկեղեցիների և հուշաձանների վերականգնման աշխատանքները։ Մասնավորապես, ինչպես ավելացրեց Մաթևոսյանը, Նորավանքի կիրճում ժամանակակից սպասարկման գոտի է պատրաստվում։
«Հուսամ, որ մեր ձեռնարկած քայլերը կմեծացնեն մարզ այցելող զբոսաշրջիկների թիվը»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ նրանց ստույգ թվի մասին տեղեկություններ չունի։
Մաթևոսյանը նշեց, որ մեծ թվով էթնիկ հրեաներ այցելում են Եղեգիս քաղաքը, որտեղ հրեական հինավուրց թաղամաս կա։
Մարզպետը նաև նշեց, որ մարզում զբոսաշրջիկներին գրավելու համար շուտով ինքնատիպ սաֆարի-կենտրոն կսկսի գործել, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան ծանոթանալ Վայոց Ձորի տարածքում ապրող կենդանիների եզակի տեսակների հետ։ Մաթևոսյանը նշեց, որ մարզի ղեկավարությունն ակտիվ զբաղվում է Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների եզակի տեսակների պաշտպանությամբ։
«Այժմ մարզում արդեն հաշվվում է հազարավոր եզակի կենդանիներ։ Մի քանի տարի առաջ նման կենդանիների թիվը ընդամենը մի քանի հարյուրի էր հասնում»,- ասում է Մաթևոսյանը։
Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավ-արևելքում, սահմանակից է Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Եղեգնաձորն է, խոշոր քաղաքները՝ Ջերմուկը, Վայքը։ Վայոց Ձորի ընդհանուր մակերեսը 2306 խորանարդ կմ է կազմում, իսկ բնակչության թիվը՝ 55,9 հազար մարդ։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, միայն 2008 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելել է 207,5 հազար մարդ, իսկ ամբողջ 2007 թ.-ին հանրապետությունում եղել է 510,3 հազար զբոսաշրջիկ։ --0--