Հայ-ուկրաինական ապրանքաշրջանառությունը 2008 թվականի վերջին, ըստ կանխատեսումների, կհասնի $300 միլիոնի

Հայ-ուկրաինական ապրանքաշրջանառությունը 2008 թվականի վերջին, ըստ կանխատեսումների, կհասնի 300 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ 2007 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 250 միլիոն դոլար, հաղորդում է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը։
«Հատկանշկան է, որ վերջին տասը տարիներին մեր երկրների միջև ապրանքնաշրջանառությունը մեծացել է 20 անգամ, և այսօր Ուկրաինան Հայաստանի երրորդ առևտային գործընկերն է Ռուսաստանից և Գերմանիայից հետո»,- ասված է դեսպանատան կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում։
Մամուլի ծառայության աշխատակցի խոսքերով, քաղաքական ոլորտում համակողմանի երկխոսությունը պահպանվում է Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարների միջև պարբերակական խորհրդատվություններով, որոնց հերթական փուլն անցկացվեց Երևանում, 2008 թվականի ապրիլին։
«Մեր երկրների արտգործնախարարները պարբերաբար հանդիպում են։ Այդ շփումների ընթացքում կառուցողական մթնոլորտում քննարկվում են երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները»,- ասաց գործակալության զրուցակիցը։
Այս տարվա հուլիսին, հաղորդագրության համաձայն, հայկական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցել է Ղրիմի վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը, որն օծեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Այս այցի շրջանակներում կայացավ Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ, որի արդյունքում պայամանավորվածություն ձեռք բերվեց Ուկրաինայում անցկացնել ՀՀ նախագահի պաշտոնական այցը։
1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան Ուկրաինային հռչակել է անկախ պետություն։ Նույն տարում անցկացված հանրաքվեի արդյունքներով, խորհրդարանի որոշմանը կողմ է եղել վերածնված Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիների 90 տոկոսը։-0-