ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին
21.08.2008,
14:50
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի ծննդյան օրվա կապակցությամբ։
«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման մեջ, աստվածահաճո նորանոր արարումներ` ի շահ մեր պետության և եկեղեցու հարաբերությունների հետագա ամրապնդման և ի փառս մեր ժողովրդի քրիստոնեական վերազարթոնքի»,- ասված է ուղերձում։-0-