Երեք և ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել Հայաստանում
Հայկական սեյսմակայանները 2008 թ.-ի օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի շրջակայքում երեք և ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ են գրանցել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից։
Օգոստոսի 18-ին 3 բալանոց թույլ ցնցում է գրանցվել քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արմավիրից 23 կմ դեպի հյուսիս-արևելք:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Արուճ, Համբերդ, Ագարակ, Օշական և Կոշ գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 2 բալանոց 4 հետցնցում:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցվել, որը տեղի է ունեցել Թուրքիա-Իրաք սահմանային գոտում։ --0--