ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հարկային և Մաքսային ծառայությունների ղեկավարներին
20.08.2008,
18:01
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հարկային և Մաքսային ծառայությունների ղեկավարներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ին հրամանագիր է ստորագրել Վահրամ Բարսեղյանին ՀՀ կառավարությանը կից պետական հարկային ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին, հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատվել է պետական մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և նշանակվել ՀՀ կառավարությանը կից պետական եկամուտների նորաստեղծ կոմիտեի ղեկավար։ --0--