Ռուս գրականության օրեր Հայաստանում

20.08.2008, 17:59
Ռուս գրականության օրեր Հայաստանում
Ռուս գրականության օրեր Հայաստանում

Սեպտեմբերին Հայաստանում ռուս գրականության օրեր կանցկացվեն, որոնց շրջանակներում կնշվի նաև «Գրական թերթի» հոբելյանը, հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։     

«Ռուս գրականության օրերը նվիրված են երկու երկրների միջև գրական կամուրջների վերականգնմանը»,- ասաց Անանյանը։

Բացի այդ, նա անհրաժեշտ է համարում ռուս գրականության տարածումը հայ ժողովրդի շրջանում, քանի որ այսօր դա հայ գրականությունը հարստացնելու միակ ճանապարհն է։  

«Պետք է հայկական դպրոցներում ռուսաց լեզուն անգլերենի հետ հավասար ուսումնասիրելու խնդիր դնել»,- կարծում է Անանյանը։ 

Նա նաև հայտնեց, որ Օրերի շրջանակներում ակնկալվում է, որ Երևան կայցելի ռուսական մեծ պատվիրակություն՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի գլխավորությամբ։

Անանյանն ասաց, որ տվյալ պահին աշխատում է Յուրի Պոլյակովի «Ուլիկը կաթի մեջ» վերնագրով գրքի թարգմանության վրա և անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել, որպեսզի գրքի թարգմանությունը մինչև հեղինակի Երևան գալն ավարտված լինի։  

Նրա կարծիքով, համաշխարհային ժամանակակից գրական միտումների ընկալման միակ միջոցը թարգմանությունն է մնում։ Այդ կապակցությամբ, Անանյանը հայտնեց, որ ռուսական գրական օրերի շրջանակներում հայ-ռուսական գրական կապերն ամրապնդելու նպատակով մրցանակներ են շնորհվելու ինչպես ռուսերենից հայերեն, այնպես էլ հայերենից ռուսերեն թարգմանիչներին։  

Հայաստանի Գրողների միության ղեկավարը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ լուրջ աշխատանք է տարվում Հայաստանի ու հարևան պետությունների միջև գրական կապերն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Լիբանանի։ Սակայն շատ ժամանակ է բաց թողնվել ռուս-հայկական գրական կապերի վերակագնման հարցում։    

Անանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին, որն իր կարծիքով, վերջին 3 տարիների իր գործունեությամբ բարձր մակարդակի է հասցրել ռուս-հայկական գրական կապերը։

2007 թվականին Ռուս գրականության օրերը Հայաստանում նշվել են սեպտեմբերի 11-17-ը։

Միջոցառման անցկացման նախաձեռնողն է հանդիսանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերությունը (ՀԲՀԸ), որի հիմնական նպատակն է երկու ժողովուրդների հարաբերություններում վստահության և բարեկամության զարգացումը, Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկատիրական շրջանակների և հասարակական կազմակերպությունների մշակութային, գիտական, գործնական և և այլ շփումների ընդլայնումն ու խորացումը։-0-