Երևանը ողջունում է Թուրքիայի՝ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մտադրությունը

ՀՀ վարչապետ Էդվարդ Նալբանդյանը ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանի հետ տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ բանակցություններ սկսելու մտադրությունը։
Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ իր երկիրը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի կայունություն հաստատի Կովկասում՝ ավելացնելով, որ թուրքական կողմն այդ կապակցությամբ ծրագրում է բանակացություններ անցկացնել Հայաստանի հետ։
«Հայաստանը միշտ կողմ է եղել երկխոսության և բանակցությունների, հատկապես, այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանում համագործակցությանը և անվտանգությանը»,- Նալբանդյանի խոսքերը մեջբերեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Ողջունելի է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` այդ խնդիրների շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մտադրության վերաբերյալ»,- ասել է Նալբանդյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից։-0-