Լիբանանի մշակույթի շաբաթ Հայաստանում
20.08.2008,
17:02
Լիբանանի մշակույթի շաբաթ Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում կանցկացվի Լիբանանի մշակույթի շաբաթ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։
«Շաբաթվա շրջանակներում ծրագրված են մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ»,- ասաց Դուրգարյանը։
Հայ հանդիսատեսին հնարավորություն կտրվի ծանոթանալ լիբանանյան «Ալ Ֆայխա» երգչախմբի ստեղծագործությունների հետ, ծանոթանալ հայազգի նկարիչ Րաֆֆի Անտոնյանի աշխատանքների հետ։
Բացի այդ, երևանցի հանդիսատեսին կներկայացվի լիբանանցի հայազգի դրամատուրգ Արա Արծրունու «Անավարտ սիրավեպ» վեպի մոտիվներով բեմադրությունը։
Նախատեսվում է նաև Գրական երեկոյի անցկացում։ --0--