Երեկ Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

20.08.2008, 13:34
Երեկ Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երեկ Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Երեքշաբթի երեկոյան Հայաստանի Հանրապետության տարածքում էպիկենտրոնում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեղեկատվությանը։

Օգոստոսի 19-ին տեղական ժամանակով ժամը 20.34-ին (Գրինվիչի ժամանակով՝ 16.34-ին) ՀՀ տարածքում` Արմավիր քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, 2,8 մագնիտուդով ստորերկրյա ցնցում է գրանցվել,- ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությունում ստացված հաղորդագրությունում։

Բացի այդ, 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Արագածոտնի մարզի Արուճ,  Ագարակ և Արմավիրի մարզի Ամբերդ  գյուղերում:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։ -0-