Հայ բնապահպանները Սևանա լճից բաց թողնվող ջրի ավելացումն անթույլատրելի են համարում

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ բնապահպանական հասարակական կազմակերպությունները երեքշաբթի բողոքի ցույց անցկացրեցին ՀՀ ԱԺ շենքի դիմաց՝ բողոքելով Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալները մեծացնելու դեմ։
«Հենց այսօր ՀՀ խորհրդարանը պետք է դիտարկի Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալը 240 մլն խորանարդ մետրից մինչև 360 մլն խորանարդ մետր դարձնելու մասին օրինագիծը։ Նման մտադրությունը լուրջ անհանգստություն է առաջ բերում, իսկ բաց թողնվող ջրի ծավալի նման կտրուկ մեծացումն անթույլատրելի է»,- կարծում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ- Արմենիա» տարածքային զարգացման կենտրոնի փորձագետ Սոնա Այվազյանը։
Փորձագետի խոսքերով, բաղ թողնվող ջրի ծավալների աճ նախատեսող նախագիծը անհրաժեշտ բնապահպանական փորձաքննություն, ինչպես նաև հասարակական քննարկումներ չի անցել։
«Սևանը Հայաստանի ազգային ձեռքբերումն է, և լճի հետ կապված ցանկացած որոշում պետք է քննարկվի ժողովրդի հետ»։
Փորձագետների գնահատականներով, բաց թողնվող ջրի առավելագույն ծավալը, որի դեպքում լիճը պահպանում է ինքնամաքրման հնարավորությունն ու ջրի դրական հավասարակշռությունը, չպետք է գերազանցի 327 մլն խորանարդ մետրը»,- ավելացրեց նա։
Ինչպես կարծում է Այվազյանը, ներկայում կարևորագույն խնդիր է հանդիսանում բոլոր հնարավոր միջոցներով լճի մակարդակի բարձրացումը։
Սևանա լիճը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Լճից սկիզբ է առնում միակ աղբյուր գետը՝ Հրազդանը, ընդ որում նրա մեջ թափվում են 28 գետեր, որոնց ավազանների ընդհանուր մակերեսը 2776 խորանարդ մետր է կազմում, այսինքն 80 տոկոս, իսկ միջավազանային տարածքը՝ 699 խորանարդ մետր, այսինքն՝ լճի ընդհանուր ջրահավաք ավազանի մակերեսի 20 տոկոսը։
Սևանա լճի մակարդակը ներկայում 1899,20 մետր է, ինչը 40 սանտիմետրով ավել է 2008 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից և 25 սանտիմետրով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ լճի մակարդակը 1898,95 մետր էր։-0-