Հայ հրշեջները հաշված րոպեների ընթացքում հանգցրել են Երևանի նավթամթերքների բազայի հրդեհը
19.08.2008,
17:10
Հայ հրշեջները հաշված րոպեների ընթացքում հանգցրել են Երևանի նավթամթերքների բազայի հրդեհը
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հրշեջներին հաջողվել է հաշված րոպեների ընթացքում հանգցնել Երևանի ծայրամասում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի նավթամթերքների բազայում բռնկված հրդեհը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության փրկարարական ծառայությունից։
«Հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 09.13-ին։ Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.45-ին, մարվել` ժամը 09.54-ին»,- նշեցին փրկարարական ծառայությունից:
Հրդեհի արդյունքում այրվել են «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի անվադողերը, բենզաբաքի լյուկը և բենզաբաքից ավտոմեքենա լիցքավորող փողրակները: --0--