Գորիում կամրջի վնասվելու պատճառով ընդհատվել է Երևան-Բաթումի երկաթուղային հաղորդակցությունը. ՀԿԵՈՒ

16.08.2008, 17:18
Գորիում կամրջի վնասվելու պատճառով ընդհատվել է Երևան-Բաթումի երկաթուղային հաղորդակցությունը. ՀԿԵՈՒ
Գորիում կամրջի վնասվելու պատճառով ընդհատվել է Երևան-Բաթումի երկաթուղային հաղորդակցությունը. ՀԿԵՈՒ

Երևան-Բաթումի-Երևան երկաթուղին ժամանակավորապես դադարել է գործել Գորի քաղաքի կայարանում կամրջի վնասվելու պատճառով, շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հարավկովկասյան երկաթուղու մամուլի քարտուղար Վահե Դավթյանը։

«Գորի կայարանի երկաթուղային կամրջի վնասված լինելու պատճառով երթուղին ժամանակավորապես դադարել է գործել մինչև վերականգնողական աշխատանքների ավարտը։ Ներկա դրությամբ վնասի ծավալների մասին տեղեկատվություն չկա»,- ասաց Դավթյանն՝ ավելացնելով, որ կամրջի վնասվածքի մասին տվյալները ստացվել են շուրջ կես ժամ առաջ։

Նրա խոսքերով, մոտ ժամանակներս կսկսվեն վերականգնողական աշխատանքները և կձեռնարկվեն բոլոր միջոցառումները հաղորդակցության շուտափույթ վերսկսման համար։  

Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար երթուղին ՀԿԵՈՒ-ի կողմից գործարկվել է հուլիսի 9-ին։  

Հարավկովկասյան երկաթուղին հատուկ Հայկական երկաթուղիների կառավարման  համար ստեղծված «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց ակտիվն է։ --0--