Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնի օրհնությունը

16.08.2008, 17:04
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնի օրհնությունը

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա Մյուռոնի օրհնությունը, տեղեկացնում են սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

«Նախընթաց քառասուն օրերի ընթացքում տեղի կունենան Մյուռոնօրհնեքի նախապատրաստական աշխատանքները:  Այդ շրջանում ամեն օր, երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի հատուկ աղոթք»,-նշեցին համակարգից:

Պատրաստության քառասնօրյա շրջանը սկսվում է օգոստոսի 19-ին, երբ ձիթայուղով լի Ս. Մյուռոնի կաթսան կդրվի Մայր Տաճարի Ավագ Սուրբ Խորանին և կկատարվի առաջին մասնավոր աղոթքը:-0-