Եղանակը 4-5 աստիճանով կտաքանա. օդերևութաբանների կանխատեսում

16.08.2008, 14:13
Եղանակը 4-5 աստիճանով կտաքանա. օդերևութաբանների կանխատեսում
Եղանակը 4-5 աստիճանով կտաքանա. օդերևութաբանների կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով, կանխատեսում է Հայհիդրոմետը։

«Իրանից Հայաստանի տարածք են ներթափանցում արևադարձային տաք օդային հոսանքներ, այդ իսկ պատճառով ամբողջ երկրում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա չորս-հինգ աստիճանով՝ ըստ Ցելսիուսի սանդղակի»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության Կանխատեսումներ բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա, եթե վերջին օրերին ջերմային ռեժիմը պահպանվում էր 31-32 աստիճան տաքության սահմաններում, ապա առաջիկա հինգ օրերի ընթացքում գրանցվելու է ջեմաստիաճանի բարձրացում՝ ասնելով մինչև 35-36 աստիճան տաքության։ Միաժամանակ նա նշեց, որ երեկոյան ժամերին առանձին շրջաններում մեծ է կարճատև անձրևների հավանականությունը։

Սուրենյանը տեղեկացրեց, որ Երևանում և շրջաններում տեղումների թիվը օգոստոսին կպահպանվի նորմայի սահմաններում։ «Միայն օգոստոսի 13-ին Երևանում անձրև է տեղացել ամսական նորմայի չափով՝ 10 միլիմետր»,- նշեց նա։

Սուրենյանը հայտնեց նաև, որ Սևանա լճի ափամերձ շրջաններում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 22-24 աստիճան տաքության, իսկ ջրի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22 աստիճան։-0-