Մուշեղ Սաղաթելյանի դեմ ուղղված քրեական գործը դատարան է ուղարկվել

15.08.2008, 15:21
Մուշեղ Սաղաթելյանի դեմ ուղղված քրեական գործը դատարան է ուղարկվել
Մուշեղ Սաղաթելյանի դեմ ուղղված քրեական գործը դատարան է ուղարկվել

Երևանում մարտյան անկարգություններում մեղադրվող, Պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ավարտված է և ուղարկված դատարան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Տռուզյանի խոսքերով, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մ.Սաղաթելյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ  մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կամ բռնության սպառնալիքի կիրառում), ինչպես նաև 235 հոդվածով (ապօրինի կերպով սառը զենք պահել)։  

Գործն ուղարկված է Երևանի քրեական դատարան ըստ էության քննելու համար:--0--