Երևանում կալանքի տակ գտնվող Ադրբեջանի քաղաքացին հայրենիք է վերադարձել. ԿԽՄԿ

14.08.2008, 17:53
Երևանում կալանքի տակ գտնվող Ադրբեջանի քաղաքացին հայրենիք է վերադարձել. ԿԽՄԿ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով հայրենիք են վերադարձրել Երևանում կալանքի տակ գտնվող Ադրբեջանի քաղաքացուն։ 

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Արզու Նորադին-օղլի Եյուբովին հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան -Ղազախ սահմանահատվածում վերադարձրել են Ադրբեջան։  

Բանտում գտնվելու ընթացքում Ադրբեջանի քաղաքացուն մի քանի անգամ այցելել են ԿԽՄԿ պատվիրակները նրան պահելու պայմանների հետ ծանոթանալու համար։ Նա հայրենիք վերադառնալու համաձայնություն է տվել։ --0--