Հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդ հավաքականի կազմը, որը մրցելու է Թուրքիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդ հավաքականի մարզչական շտաբը՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, 2009թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի հետ խաղին նախապատրաստվելու համար ուսումնամարզական հավաքի է հրավիրել 24 ֆուտբոլիստի, «Նովոստի-Արմենիա» գրրծակալությանը հայտնեցին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Հավաքականի կազմ են հրավիրվել դարպասապահներ՝ Գրիգոր Մելիքսեթյանը («Փյունիկ»), Գևորգ Պռազյանը («Արարատ»), Մարտիկ Մկրտումյանը («Կիլիկիա»); պաշտպաններ՝ Արթուր Ստեփանյանը («Չեռնոմորեց» Նովոռոսիյսկ), Հայկ Չիլինգարյանը («Փյունիկ»), Արտակ Անդրիկյանը («Փյունիկ»), Կարեն Խաչատրյանը («Փյունիկ»), Վահե Մեհրաբյանը («Արարատ»), Գագիկ Դահբաշյանը («Բանանց»); կիսապաշտպաններ՝ Հենրիկ Մխիթարյանը («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), Արթուր Եդիգարյանը («Փյունիկ»), Նորայր Սահակյանը («Փյունիկ»), Սարգիս Կարապետյանը («Բանանց»), Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»); հարձակվողներ՝ Արսեն Բալաբեկյանը («Բանանց»), Վարդան Պետրոսյանը («Փյունիկ»), Ալեքսանդր Պետրոսյանը («Գանձասար»), Գևորգ Նռանյանը («Արարատ»), Նորայր Գեզալյանը («Բանանց»), Հովհաննես Գոհարյանը («Լոկոմոտիվ», Մոսկվա), Էդգար Մանուչարյանը («Այաքս», Ամստերդամ), Վարանց Բզդիկյանը («Օլիմպիկ», Մարսել)։
Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 20-ին, տեղի ժամանակով 21։00-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ -0-