ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահը հանդիպեց Համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին
11.08.2008,
16:45
ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահը հանդիպեց Համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը շաբաթ օրը հանդիպեց Համահայկական երիտասարդական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը խոսեց հայ երիտասարդների հիմնախնդիրների մասին, հատուկ ընդգծեց Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացման գործում երիտասարդների դերի կարեւորությունը, ինչպես նաեւ ներկայացրեց Սփյուռքի կոմիտեի աշխատանքները եւ նախատեսվող երիտասարդական ծրագրերը:
Տիկին Հակոբյանը նշեց, որ երիտասարդական ծրագրերի շրջանակներում նախարարության առաջնային խնդիրն է լինելու մինչեւ 30 տարեկան ամեն հայի գոնե մեկ անգամ բերել Հայաստան: -0-