Հայաստանում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաները. հինգ մարդ տուժել է

08.08.2008, 14:59
Հայաստանում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաները. հինգ մարդ տուժել է

Նախօրեին Հայաստանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-ին  կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Տուժածները տեղափոխվել են Թալին քաղաքի հիվանդանոց», - նշեց գործակալության զրուցակիցը։-0-