ՀՀ նախագահը մեկնել է Օլիմպիական Պեկին
08.08.2008,
13:24
ՀՀ նախագահը մեկնել է Օլիմպիական Պեկին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մեկնել է Պեկին, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանին։
ՀՀ նախագահը ներկա կլինի օգոստոսի 8-ին Օլիմպիական խաղերի բացման արարողությանը և կհետևի հայ մարզիկների ելույթներին։
Հայաստանի պատիվը Օլիմպիադայում պաշտպանելու են 25 մարզիկ, ովքեր ներկայացնում են ութ մարզաձև՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ըմբշամարտ, ձյուդո, թեթևաթլետիկա, լող և հրաձգություն։-0-